09:15 | 07.08.14 | Նորություններ | 4044

Ներկայացվել է My Orange բջջային հավելվածի թարմացված տարբերակը

Orange-ը ներկայացրել է «My Orange» բջջային հավելվածի թարմացված տարբերակը:

Այսուհետ My Orange բջջային հավելվածի բոլոր օգտատերերին հասանելի են հայկական տասը ռադիոալիքներ, որոնք, խմբավորված լինելով մեկ էջում, ապահովում են մեկ ալիքից մյուսին սահուն եւ հեշտ անցման հնարավորություն:

My Orange բջջային հավելվածի օգտատերերին համար ստեղծվել է նաեւ հատուկ էջ, որտեղ բաժանորդները կգտնեն օգտակար բջջային հավելվածներ, այդ թվում՝ հատուկ պայմաններով առաջարկվող հավելվածներ, ինչպես օրինակ, PicsArt-ը: 

My Orange բջջային հավելվածի միջոցով Օրանժ Արմենիայի բաժանորդները կարող են հենց հավելվածում ակտիվացնել միջազգային րոպեների փաթեթներ, ինչպես նաեւ «Plus» փաթեթները՝ միջազգային եւ տեղական այլ ցանցեր ավելի մատչելի սակագներով զանգեր կատարելու համար:

My Orange բջջային հավելվածի նոր տարբերակը բաժանորդներին նաեւ հնարավորություն կտա մասնակցել Orange Հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին: Կոճակի մեկ սեղմումով «My Orange» բջջային հավելվածի օգտատերերը «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում կարող են նվիրաբերել 100 կամ 500 դրամ:

««My Orange» բջջային հավելվածը կատարելագործվում է եւ արդեն իսկ իր ուրույն տեղն ունի բջջային հավելվածների հայ օգտատերերի նախընտրելի հավելվածների շարքում: Մենք առաջինն էինք, որ ներկայացրեցինք նմանօրինակ բջջային հավելված եւ կշարունակենք կատարելագործել այն՝ դարձնելով այն առավել արժեքավոր եւ հարմար», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Android եւ iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված My Orange բջջային հավելվածն անվճար է եւ թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները եւ փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը, դիտել հեռուստացույց, օգտվել Orange Կինո ծառայությունից եւ այլն:

My Orange հավելվածի երրրորդ թարմացված տարբերակն հասանելի է Play Market-ում, իսկ մեկ շաբաթից հասանելի կլինի նաեւ App Store-ում: