10:24 | 22.07.14 | Նորություններ | 5671

Paypal-ն արդեն հասանելի է Idram-ի միջոցով

PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարկել Idram-ի, ինչպես նաեւ հեշտությամբ կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում:

Ընկերությունից հայտնել են, որ արդեն գործում է Paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը՝ հնարավոր է իրականացնել PayPal-ի կանխիկացման գործարքը:

Շուտով հնարավոր կլինի նաեւ հակառակ գործընթացը՝ PayPal դրամապանակի լիցքավորում Idram հաշվից:

Բացի Paypal-ից, Իդրամի միջոցով արդեն հասանելի են նաեւ Google Wallet եւ WebMoney վճարային համակարգերը:

Առաջիկայում միջազգային համակարգերը ավելի հասանելի կդառնան Հայաստանում՝  «ԻԴՐԱՄ» հայկական էլեկտրոնային վճարային համակարգի եւ «Իփրայմ Գլոբալ»  (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջեւ համագործակցության շնորհիվ: