15:32 | 15.07.14 | Նորություններ | 3410

Beeline-ը գործարկել է «Զրուցենք» ծառայությունը

Beeline-ը գործարկել է «Զրուցենք»  ծառայությունը, որը ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 30 օր անսահմանափակ խոսել Beeline բջջային ցանցի ներսում՝ վճարելով 990 դրամ։

Ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *888# հրահանգը։ 

Ծառայության տրամադրման 30 օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է ծառայության տրամադրման ժամկետի ավարտի մասին:

«Beeline–ը շարունակում է աշխատել իր կողմից մատուցվող ծառայություններն առավել պարզ եւ հարմար դարձնելու ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով դրանք դարձնել ավելի մատչելի։  Ակտիվացնելով  «Զրուցենք» ծառայությունը՝ մեր բաժանորդները կարող են այլեւս չանհանգստանալ զանգի տեւողության կամ կատարվող զանգերի քանակի մասին։ Այս առաջարկը հարմարավետ է նաեւ նրանով, որ մյուս բոլոր ծառայությունների տարիֆիկացումը կատարվում է բաժանորդի սակագնային փաթեթի պայմանների համաձայն», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Եթե բաժանորդն ունի բավարար գումար իր հաշվեկշռին, ապա ակտիվացումից 30 օր հետո ծառայությունն ավտոմատ կերպով  կերկարաձգվի եւ բաժանորդի հաշվեկշռից կգանձվի 990 դրամ, որի դիմաց նա կստանա Beeline բջջային ցանցի ներսում անսահմանափակ խոսելու հնարավորություն եւս 30 օրով։

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդի հաշվին չկա բավարար գումար, ապա ծառայությունն չի տրամադրվի ավտոմատ կերպով: Այն կրկին ակտիվացնելու համար բաժանորդը պետք է հավաքի *888# հրահանգը:

Ծառայության ապաակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 888*0# հրահանգը, իսկ գործողության ժամկետը կարելի է ստուգել *118# հրահանգի օգնությամբ:

«Զրուցենք» ծառայությունը հասանելի է բոլոր կանխավճարային սակագնային փաթեթներին, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների։