13:09 | 15.07.14 | Նորություններ | 2616
2014 թ. վերջում-2015 թ. սկզբում ԱՊՀ երկրները նախատեսում են համաձայնագիր ստորագրել միջազգային կապի, այդ թվում՝ ռոումինգի ծառայության մատուցման միջоպերատորական փոխհաշվարկների իրականացման սկզբունքների մասին:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ասել է Ղազախստանի կապի եւ տեղեկատվության պետական գործակալության ղեկավար Ասկար Ժումագալիեւը Աստանայում կայացած Տարածաշրջանային համագործակցության կապի վարչությունների ղեկավարների հանդիպումից հետո:
Նրա խոսքով, այդ համաձայնագրի իրագործումը ապագայում թույլ կտա ԱՊՀ պետություններում իջեցնել ռոումինգի սակագները:
Տարածաշրջանային համագործակցությունը միավորում է 12 երկրներ (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենիա, Ուզբեկստան, Ուկրաինա): Դիտորդների կարգավիճակում Տարածաշրջանային համագործակցության աշխատանքին մասնակցում են Բուլղարիան, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան: