16:41 | 14.07.14 | Նորություններ | 3440
Orange շարունակում է բարելավել եւ ավելի մատչելի դարձնել իր ռոմինգ ծառայությունները: Ռոմինգում մուտքային զանգերի ամառային հատուկ առաջարկի հաջորդիվ՝ Orange-ը ներկայացնում է նոր «Սիրելի երկիր» տարբերակը, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում «Orange Գոտու» 23 երկրներում ռոմինգ ծառայություններից օգտվելիս մեկ շաբաթ շարունակ բոլոր ձայնային ծառայությունները օգտագործել 40% զեղչված սակագնով:
«Orange-ի բաժանորդներն արդեն հնարավորություն ունեն «Orange Գոտու» 23 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ, Եվրոպական հիմնական երկրներ՝ ներառյալ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Բուլղարիա, ինչպես նաեւ Վրաստան, Թուրքիա եւ այլն, ռոմինգ բոլոր ծառայություններից օգտվել բավական մատչելի սակագնով: «Սիրելի երկիր» նոր տարբերակը մեկնարկելով՝ նպատակ ունենք ռոմինգ ծառայությունները դարձնել առավել մատչելի ինչպես այն բաժանորդների համար, ովքեր հաճախակի գործնական այցեր են կատարում այս երկրներ, այնպես էլ նրանց համար, ովքեր մեկնում են արձակուրդի», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի բաժանորդները «Սիրելի երկիր» տարբերակը կարող են անմիջապես ակտիվացնել՝ հավաքելով 121 անվճար հեռախոսահամարը, ինտերնետային ինքնասպասարկման էջի միջոցով (https://my.orangearmenia.am/) կամ այցելելով Orange-ի խանութներից որեւէ մեկը:
«Սիրելի երկիր» տարբերակի մանրամասները, ինչպես նաեւ «Orange գոտու» երկրներում գործող ռոմինգի գործընկերների ամբողջական ցանկը հասանելի են http://orangearmenia.am/roaming/index.php հղումով: