12:47 | 10.07.14 | Նորություններ | 4031

Beeline–ը է «Ֆորտունա» խաղարկությանը գրանցված եւս երեք մասնակցի

Beeline-ը պարգեւատրել է «Ֆորտունա»  խաղարկությանը գրանցված երեք մասնակցի, ովքեր ավելի քան 5 տարի հանդիսանում են ընկերության բաժանորդներ։ Երեւանի բնակիչներ Բ. Նուրիջանյանը, Ա. Մանուկյանը եւ Ռ. Գեւորգյանն առաջիններից են, ովքեր գրանցել են իրենց մասնակցությունը խաղարկությանը: 

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել այսօր Երեւան Մոլում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Ֆորտունա» խաղարկության երեք մասնակցին հանձնել է Samsung Galaxy S4 սմարթֆոններ։

«Այսօր ինձ հատկապես հաճելի է հանձնել այս մրցանակները մեր այն հաճախորդներին, ովքեր ավելի քան հինգ տարի հանդիսանում են Beeline–ի հավատարիմ բաժանորդներ։ Շնորհակալ ենք Ձեզ վստահության, մեր միջոցառումներին մասնակցության եւ այն բանի համար, որ ընտրել եք Beeline–ի պարզ եւ հարմար ծառայությունները։ Այս անգամ բախտը ժպտաց «Ֆորտունա»–ի իր մասնակիցներին, բայց ամենաթանկարժեք մրցանակները դեռ առջեւում են։ Բնակարանը, ավտոմեքենան եւ հանգստի ուղեգիրը սպասում են այն հաղթողներին, ում կյանքը Beeline–ի շնորհիվ կդառանա էլ ավելի լավը», - նշել է Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ. մայիսի 1-ին եւ կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա։

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդներն իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ  բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 եւ ավելի դրամ վճարելու դեպքում:

Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետեւ բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել կուտակած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչեւ յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն կուտակած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։ 

Գովազդային վիճակախաղի գրանցումը եւ մասնակցությունն անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետեւ՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։