18:30 | 01.07.14 | Նորություններ | 3043
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի I տարբերակի բաժանորդները ստանում են 3000 ներցանցային րոպե՝ նախկին 1500-ին փոխարեն եւ 1500 ՄԲ ինտերնետ՝ նախկին 300-ի փոխարեն, միեւնույն ամսավճարի դիմաց:
Այս հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ:
Ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ներառված ծառայությունների ամբողջ փաթեթ, որը կարելի է ընտրել` ելնելով հաղորդակցման պահանջներից: