15:27 | 27.06.14 | Նորություններ | 3445
Beeline-ը Արտանիշ համայնքի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար ուսուցողական շրջայց է կազմակերպել դեպի Կապի թանգարան, հաճախորդների սպասարկման ծառայություն եւ տեխնիկական ստորաբաժանումներ։
Beeline-ի աշխատակիցները հյուրերին ծանոթացրել են ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին, ցուցադրել, թե տեխնիկապես ինչպես են իրականացվում զանգերը շարժական եւ ֆիքսված կապերում, ներկայացրել են Հայաստանում կապի պատմության զարգացումը, այցելուներին ներկայացրել են հետաքրքիր դրվագներ հայ կապավորների կյանքից:
Հյուրերին ողջունել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ուրախ եմ ողջունել աճող սերնդին մեր ընկերությունում, որը միշտ եղել է եւ կմնա Հայաստանի խոշոր գործատուների շարքում եւ երկրի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առաջատարներից մեկը։ Այսօր մեզ մոտ դուք կծանոթանաք հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի աշխատանքներին, եւ միգուցե ձեզանից ոմանք հետագայում ցանկանան իրենց նվիրել կապի ոլորտին»,- ասել է նա: