17:12 | 24.06.14 | Նորություններ | 2180

«Ջան-ջան օրական». անսահմանափակ զանգեր սակագնային պլանի ներսում` օրական 100 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին առաջարկում է սակագնային պլանի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու նոր հնարավորություն:

Դրա համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել «Ջան-ջան օրական» ծառայությունն՝ ուղարկելով *707*1# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 100 դրամ/օրը:

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *707*0# հրահանգը: