13:41 | 24.06.14 | Նորություններ | 3323

Beeline-ը մասնակցում է ARMENQA երկօրյա աշխատաժողովին

Beeline-ը մասնակցում է ARMENQA նախագծի երկօրյա աշխատաժողովին, որը նվիրված է Հայաստանում բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրներին:

Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվի բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հայաստանյան տարբերակը, որը նպատակ ունի հստակեցնել որակավորման բարձրագույն կրթության 4 մակարդակները (բակալավր, մագիստրոս, գիտությունների թեկնածու, գիտությունների դոկտոր):

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից  մեկը՝  Beeline-ը ողջունում է այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք  ուղղված են մարդկային կապիտալի որակի բարձրացմանը եւ աշխատաշուկայի պահանջների սահմանմանը 21-րդ դարի մասնագետների նկատմամբ: Նման նախաձեռնությունները վկայում են, որ Հայաստանում գործարար միջավայրն իր զարգացման առումով թեւակոխել է որակապես նոր փուլ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը: