13:13 | 04.06.14 | Նորություններ | 3096

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է Super BIT անսահմանափակ ինտերնետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընտրել օրական 100 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթ տրամադրող Super BIT ծառայությունը՝ 1 օր կամ 30 օր գործողության ժամկետով եւ վայելել անսահմանափակ ինտերնետի բազմաթիվ հնարավորությունները:



«Super BIT» ծառայությունը կարելի է ակտիվացնել նաեւ ավտոմատ երկարացման հնարավորությամբ: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել *778*01# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: