17:45 | 03.06.14 | Նորություններ | 3022
Ցանցի հուսալիության աստիճանի բարձրացմանը եւ հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ, որոնց նպատակը ձայնային եւ տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունների ապահովումն է:
Բաժանորդներին անհարմարություններից հնարավորին զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները, համապատասխանաբար, կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, սկսած կեսգիշերից հետո ժամը 2-ից:
“Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում՝ բաժանորդները որեւէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ՝ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաեւ մուտքային եւ ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման եւ ստացման հապաղումներ, մինչեւ բաժանորդների հեռախոսները նորից գրանցվեն եւ միանան ցանցին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնը գործում է շուրջօրյա: Մեր մասնագետները պատրաստ են բաժանորդներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ցանկացած պահի”,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: