13:06 | 23.05.14 | Նորություններ | 833

Facebook-ը փոխել է գրառման գաղտնիության կարգավորումները

Facebook-ը փոփոխություններ է կատարել գրառման գաղտնիության կարգավորումներում, այդպիսով թույլ տալով սոցցանցի անփորձ օգտատերերին նախապես ցույց տալ գրառումները միայն վիրտուալ ընկերներին:

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Facebook-ի պաշտոնական բլոգին:

Մայիսի 23-ից Facebook սոցցանցում գրանցվելու պահին օգտատերերը կստանան տվյալ գրառման լսարանը որոշելու առաջարկով հատուկ հիշեցում: Եթե նրանք ինքնուրույն որոշում չկայացնեն, ապա նրանց գրառումները տեսանելի կլինեն միայն իրենց ընկերներին:  

Հիշեցնենք, որ նախկինում Facebook-ում գրանցվելու պահից սկսած օգտատիրոջ գրառումները ստանում էին բոլորին հասանելի կարգավիճակ, մինչ այն պահը, երբ նա կարգավորումներ բաժնում կփոխեր գրառման կարգավիճակը: Սա նոր օգտատերերի շրջանում դժգոհություն էր առաջացրել, քանի որ անտեղյակության պատճառով նրանց գրառումները երեւում էին բոլորին: 

Ի դեպ, վերջին ամիսներին Facebook-ը օգտատերերի տվյալների պաշտպանությանը միտված մի շարք նորամուծություններ է իրականացրել: Դրանցից են հիշեցումը, որ օգտատիրոջ տվյալ գրառումը հասանելի է դառնալու բոլորին, լսարանի ընտրության հնարավորության դյուրացումը եւ այլն: