18:13 | 22.05.14 | Նորություններ | 3249

Օրանժն ամփոփել է թենիսի առաջնության արդյունքները

Օրանժն ամփոփել է Incourt թենիսի ակումբի (նախկին «Օրանժ թենիս» ակումբ) հետ համատեղ անցկացված առաջին թենիսի առաջնության արդյունքները՝ իր Orange Premier հաճախորդների համար:

Մայիսի 17-ին եւ 18-ին անցկացված առաջնությանը մասնակցեցին պատահականության սկզբունքով ընտրված 32 «Orange Premier սեւ ադամանդ» հաճախորդներ:

Մրցույթի հաղթող Առնո Բիոլեն ստացավ գլխավոր մրցանակը` աշխարհահռչակ Ռոլան-Գարոս 2014 մրցաշարին մասնակցելու փաթեթ: Խաչատուր Սիրադեղյանը, ով նվաճեց երկրորդ տեղը, ստացավ Incourt թենիս ակումբի հատուկ նվեր-քարտ:

Հաղթողին գլխավոր մրցանակը հանձնելիս Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասաց.

«Orange Premier նախագիծը ստեղծվել է հատուկ մեր հավատարիմ հաճախորդների համար, ովքեր ակտիվորեն օգտվում են Orange-ի ծառայություններից: Թենիսի այս առաջին մրցաշարը հավելում է մեր Orange Premier հաճախորդներին հասանելի  առավելությունների շարքը, եւ  վստահեցնում եմ, որ Orange-ի կողմից կլինեն այլ հետաքրքիր նախաձեռնություններ»: