09:49 | 21.05.14 | Նորություններ | 4096

    Դմիտրի Մեդվեդեւը հայկական Armtab եւ Armphone ունի

    Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն հայկական Armtab եւ Armphone ունի:

    Ռուսաստանի կառավարության ղեկավարն այդ մասին ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ հարցազրույցում.

    - Լսել ենք, որ հայերը ձեզ այֆոնի իրենց տարբերակն են նվիրել:

    - Այո, նրանք ինձ արմֆոն եւ արմթաբ են նվիրել, բայց դրանք այս գրասենյակում չեն:

    Արմթաբը առաջին անգամ ներկայացվեց Երեւանում 2013թ. դեկտեմբերին: Պլանշետի արտադրությամբ զբաղվում է Technology and Science Dynamics ընկերությունը, որը ստեղծվել է ամերիկյան Minno Tablet-ի կողմից:

    Այստեղ կարող եք կարդալ Մեդիամաքսի հարցազրույցը Minno Tablet-ի նախագահ Էրիկ Ռայանի հետ: