14:43 | 20.05.14 | Նորություններ | 2608
ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները:
Մասնավորապես, Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում 2014թ. մայիսի վերջին ընկերությունը կավարտի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները։
Համայնքում կիրականացվեն թվային կայանի տեղակայման, գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման, սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, ինչը թույլ կտա ապահովել Մաստարա համայնքի ավելի քան 2000 բնակչի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է ԱրմենՏել ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86%-ը։