10:56 | 16.05.14 | Նորություններ | 3543
Orange-ը ներկայացրել է էական փոփոխություններ իր կանխավճարային բաժանորդներին համար:
Նախեւառաջ, այսուհետ Orange-ի կանխավճարային բաժանորդները հաշիվը լիցքավորելիս կկարողանան կուտակել վավերականությունը՝ միեւնույն ժամանակ վստահ լինելով, որ իրենց հաշվին մնացած գումարները չեն «վառվի»:
Հաշվի յուրաքանչյուր լիցքավորումը կավելացնի օրերի որոշակի քանակ, որոնց ընթացքում բաժանորդները կկարողանան ակտիվորեն օգտագործել իրենց քարտերը՝ օգտվելով Orange ծառայություններից: Որքան մեծ է լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ կավելանա քարտի վավերականությունը: Բաժանորդները հնարավորություն կունենան նաեւ պահպանել ու վերականգնել իրենց հաշվին մնացած գումարը՝ նույնիսկ լիցքավորման վավերականության ժամկետի ավարտից հետո:
Բացի այդ, Orange-ն իր Անսահմանափակ բջջային ինտերնետ տարբերակը հասանելի է դարձրել բոլոր կանխավճարային պլանների բաժանորդների համար եւ մեծապես ընդլայնել Անսահմանափակ զանգեր ցանցի ներսում տարբերակը:
Orange-ն անակնկալ է ներկայացրել նաեւ Իմ երկիրը եւ Orange Բարեւ սակագնային պլանների բաժանորդներին՝ հնարավորություն ընձեռելով անվճար րոպեներ ստանալ արտերկրում բնակվող հարազատներին զանգելու համար: Orange-ն օրվա ընթացքում ստացված մուտքային միջազգային զանգերի յուրաքանչյուր 3 րոպեի դիմաց այս սակագնային պլանների բաժանորդներին անվճար կտրամադրի մեկ րոպե միջազգային զանգերի համար: Նշված անվճար րոպեները կտրամադրվեն ամեն օր՝ նախորդ օրվա ընթացքում ստացված միջազգային զանգերի համար:
«Հավատացած ենք, որ այս ամենը մեր բաժանորդների համար կստեղծի ավելի հարմար ու ճկուն պայմաններ՝ իրենց հաշիվը կառավարելու համար», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: