10:53 | 16.05.14 | Նորություններ | 3232
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կամավոր անդամագրված աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Ընտանիքների միջազգային օրը շինարարական աշխատանքներ են իրականացրել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում:
Նրանք սահմանամերձ գյուղում բնակվող Մուրադյանների կարիքավոր ընտանիքին օգնել են կառուցել իրենց տունը:
«Մեր երկին ուժեղ է դժվարություններին դիմակայող, ամուր եւ կայացած ընտանիքներով: Այսօր դուք նաեւ սահմանապահ եք, դուք ձեր ուսերին կրում եք սահմանամերձ համայնքի բնակիչ լինելու դժվարին պատասխանատվությունը, եւ մենք ձեր կողքին ենք`ձեզ ավելի ամուր տեսնելու ակնկալիքով: Մենք հավատում ենք, որ ցանկացած խնդիր լուծելի է, երբ կա հույս, հավատ եւ դժվարությունը հաղթահարելու ձգտում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնակարանաշինության ծրագրի հերթական փուլը մեկնարկել էր մեկ ամիս առաջ` Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հայտարարել էին Տավուշի եւ Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքի օգնելու` նրանց կիսակառույց կամ անավարտ տները կառուցելու եւ վերանորոգելու մասին: