17:58 | 13.05.14 | Նորություններ | 3647
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ընդլայնել է բջջային ցանցի 3G-ծածկույթը Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Մասնավորապես, նոր բազային կայաններ են տեղադրվել Արզնի, Առինջ եւ Բամբակաշատ համայնքներում։
Արդյունքում 3G-ծածկույթը վերոնշյալ համայնքներում ընդլայնվել է մոտավորապես 6 քմ. կիլոմետրով, իսկ Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի համայնքների ավելի քան 10 000 բնակչի:
«Շարունակելով աշխատել «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք բջջային ցանցը եւ ձգտում ապահովել բջջային կապով եւ ինտերնետով մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ անկախ նրա գտնվելու վայրից», - ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: