16:57 | 12.05.14 | Նորություններ | 3532

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման սարք Xario 200, որն օժտված է անոթների դուպլեքս սկանավորման, սրտամկանի ուլտրաձայնային հետազոտությունների համար նախատեսված անհրաժեշտ փոխանցիչներով:

Սարքավորումը ձեռք բերելու համար ընկերությունը հատկացրել է 25 մլն դրամ:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ մեր համագործակցության նպատակը կարեւոր է. գերժամանակակից բուժսարքավորումներով իրականացվող հետազոտությունները մասնագետներին  թույլ կտան ավելի հստակ պատկերացնել խնդիրը: Ուզում եմ հավատալ, որ կգա ժամանակ, երբ մարդկությունը անբուժելի համարվող հիվանդությունների ցանկից դուրս կմղի նաեւ այս մեկը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում:

Կենտրոնը ախտորոշման գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից հատկացրել է ավելի քան 115 մլն դրամ: