17:29 | 06.05.14 | Նորություններ | 2089

Amazon-ը եւ Twitter-ը գործարկում են համատեղ նախագիծ

Amazon-ը եւ Twitter-ը հայտարարել են AmazonCart համատեղ նոր նախագծի մեկնարկի մասին: 

Ինչպես հաղորդում է Kommersant.ru-ն, այսուհետ Amazon-ում վաճառվող ապրանքը կարելի է ավելացնել գնման զամբյուղ՝  Twitter-ում ընդամենը մեկ հեշթեգի օգնությամբ:

Ըստ նախագծի, Amazon.com-ն այսուհետ Twitter-ի իր էջում կտեղադրի տարբեր ապրանքների առաջարկներ` դրանք նշելով #AmazonCart հեշթեգով: Ցանկացած օգտատեր, տեսնելով այն, կարող է շատ արագ պատասխանել առաջարկին ՝ օգտագործելով տվյալ ապրանքի հղումը եւ նշված հեշթեգը: Սա թույլ կտա օգտատերերին ինֆորմացիոն հոսքում չկորցնել դուր եկած ապրանքատեսակը եւ ժամանակ տնտեսել:

Նախատեսվում է, որ AmazonCart նախագիծը կօգնի Amazon ընկերությանը ավելացնել վաճառքի ծավալները, իսկ Twitter-ին այս գործարքը հնարավորություն կտա մոնետիզացնել իր բիզնեսը, ինչն արդեն երկար ժամանակ ներդրողները պահանջում են ընկերության ղեկավարությունից: