17:00 | 05.05.14 | Նորություններ | 4466

“ԴիջիԹեք-2014” բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 20-21-ին

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) այսօր հայտարարել են 7-րդ ամենամյա “ԴիջիԹեք” բիզնես ֆորումի անցկացման մասին

Այս տարվա ֆորումի կարգախոսն է «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»:

7-րդ անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները:

Ֆորումի գլխավոր թեմաներն են` տուրիզմ, սպասարկում եւ առեւտուր; գյուղատնտեսություն եւ վերամշակում; շինարարություն եւ հանքարդյունաբերություն; ֆինանսաբանկային ոլորտ եւ էլեկտրոնային առեւտուր; առողջապահություն; կրթություն; տրանսպորտ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումն իրականացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո։ Այս տարի Ֆորումին է միացել նաեւ ռուսաստանյան «ARinteg» ընկերությունը` որպես հովանավոր: