15:40 | 29.04.14 | Նորություններ | 4229
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ֆորտունա» խաղարկության անցկացման մասին։
Խաղարկությանը կարող են մասնակցել Beeline բջջային ցանցի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները:
Վիճակախաղը կմեկնարկի 2014թ–ի մայիսի 1-ին եւ կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, կխաղարկվեն արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա։
Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդին անհրաժեշտ է սկսած 2014թ–ի մայիսի 1-ից իր բջջային հեռախոսից ուղարկել *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր: Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 եւ ավելի դրամ վճարելու դեպքում:
Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետեւ բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Միավորներ հավաքելու վերջնաժամկետը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար սույն թվականի օգոստոսի 31-ն է, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են կուտակել միավորներ օգոստոս ամսվա համար տրամադրված հաշվի վճարումը մինչև 2014թ–ի սեպտեմբերի 10-ը իրականացնելու դեպքում։ Նվերների խաղարկությունը կանցկացվի Հայաստանի Հանրապետության հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում:
«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը հոգ է տանում իր բաժանորդների բարօրություն մասին՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավ։ Մենք հայտարարում ենք հերթական թանկարժեք նվերների խաղարկության մասին եւ հրավիրում Beeline բաժանորդներին մասնակցելու խաղարկությանը։ Բաժանորդը պետք է պարզապես գրանցվի եւ լիցքավորելով իր հաշիվը՝ ստանա հնարավորություն շահելու բնակարան, ավտոմեքենա կամ հանգստի ուղեգիր։ Մենք շատ ուրախ ենք տրամադրել մեր բաժանորդներին այս հնարավորությունը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել հավաքած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչեւ յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն հավաքած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։
Գովազդային վիճակախաղի գրանցումը եւ մասնակցությունը անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետեւ՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։