17:23 | 28.04.14 | Նորություններ | 3063
Orange Արմենիա ընկերությունը շարժական ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայացրել է այսօր իր նոր՝ «Մեկից մեկ» առաջարկը:
Orange «Մեկից մեկ»-ը մարզերի բնակիչներին ազատություն է տալիս ինտերնետ ծառայություններն օգտագործել ըստ իրենց հարմարության՝ վճարելով միայն օգտագործված ժամանակի, այլ ոչ թե սպառված մեգաբայթերի համար:
Այսուհետ, վճարելով 100 դրամ՝ բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել Orange-ի «Մեկից մեկ» ինտերնետից 1 օրվա ընթացքում՝ ստանալով 100 րոպե ինտերնետից օգտվելու համար:
Առաջին 100 րոպեները սպառելուց հետո բաժանորդներն ինտերնետից կարող են օգտվել 1 դրամ/րոպե սակագնով:
«Orange-ի «Մեկից մեկ» առաջարկը մշակված է հատուկ այն բաժանորդների համար, ովքեր ինտերնետից օգտվում են ժամանակ առ ժամանակ եւ սահմանափակ տեւողությամբ: Այժմ այս բաժանորդները կարող են իրենց հարմար ցանկացած ժամանակ օգտվել Orange-ի որակյալ ինտերնետ ծառայություններից եւ վճարել միայն օգտագործված ժամանակի համար` առանց անհանգստանալու սպառված մեգաբայթերի մասին »,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: