10:41 | 18.04.14 | Նորություններ | 3167
Ապրիլի 23-ին Բեւեռ-ը Veeam ընկերության հետ համատեղ կանցկացնի «Ժամանակակից կազմակերպության արդյունավետ ՏՏ-ենթակառուցվածք» թեմայով տեխնոլոգիական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն IBM-ի եւ Veeam-ի նոր լուծումները բիզնես գործընթացների արդյունավետության եւ անվտանգության բարձրացման ուղղությամբ։
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Բեւեռ ընկերությունում, սեմինարի ընթացքում մասնագետները կներկայացնեն ամենատարբեր ոլորտներում տվյալների պահպանման եւ անվտանգության օպտիմալ լուծումներ, առաջարկելով հաճախորդ ընկերություններին հետեւյալ հնարավորությունները.
- վիրտուալ ենթակառուցվածքի անվտանգություն,
- վիրտուալ հարթակի կառավարում եւ ճշգրիտ պլանավորում,
- տվյալների մաքսիմալ պաշտպանություն,
- աշխատանքային գործընթացի արդյունավետ կատարողականություն,
- աշխատանքային գործունեության հուսալիություն եւ տվյալների հանդեպ արագ հասանելիություն,
- ճկուն, հուսալի եւ կոմպակտ տվյալների համակարգի առկայություն,
- պահուստային տվյալների պաշտպանություն, հետազոտություն, թեստավորում,
- վիրտուալ սերվերներում տվյալների արագ որոնում, հետազոտություն, թեստավորում,
- տվյալների բազայի մատչելիություն:
Սեմինարի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: