15:15 | 09.04.14 | Նորություններ | 3215

ԱրմենՏել-ն իջեցնում է Hi-Line ծառայության սակագինը

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտնել է ինտերնետի սակագնի նվազեցման եւ Hi-Line ծառայության «Stream» սակագնային փաթեթում կատարված փոփոխությունների մասին։

Նորացված ցանկը համալրվել է մինչեւ 4Մբ/Վ թողունակությամբ եւ 5000 դրամ ամսական վճարով նոր «Stream 4096» սակագնային փաթեթով։ «Stream 6144», «Stream 8192» и «Stream 10240» սակագնային փաթեթների ամսական բաժանորդային վճարն իջեցվել է համապատասխանաբար մինչեւ 6000, 7000 եւ 8000դրամ։

««ԱրմենՏել» ընկերությունը մշտապես իրականացնում է  խոշոր ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս ներդրումներն, ինչպես նաեւ հաճախորդներին պարզ եւ հարմար լուծումներ առաջարկելու միտումը, թույլ են տալիս մեզ մնալու ոլորտի առաջատարը։ Մենք ուրախ ենք հերթական անգամ տեղեկացնել ամենապահանջված ինտերնետ հասանելիության ծառայության սակագնի իջեցման մասին»,- ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթին 13 ամիս ժամանակահատվածով միանալու, ինչպես նաեւ դեպի ավելի բարձր արագություններ անցում կատարելու դեպքում ԱրմենՏել-ը բաժանորդին կտրամադրի օգտագործման Wi-Fi ADSL մոդեմ։

Նոր բաժանորդներին առաջին ամիսը ծառայությունը տրամադրվում է առանց բաժանորդային վարձի։