16:21 | 08.04.14 | Նորություններ | 3905

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է «Երկրի oր» քարոզարշավը

Ապրիլի 22-ին ողջ աշխարհը տոնելու է Երկրի օրը: Ինչպես շատ կազմակերպություններ ամբողջ աշխարհում, այնպես էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ կնշի այս օրը Երեւանում ու մարզերում անցկացվելիք մի շարք բնապահպանական միջոցառումներով:

Նրանցից մեկի՝ «Երկրի oրվա» քարոզարշավն արդեն մեկնարկել է Երեւանի կենդանաբանական այգում կայացած ծառատունկով եւ թռչունների միջազգային օրվան նվիրված մրցույթով:

Կենդանաբանական այգում անցկացված թռչնաբների պատրաստման մրցույթ-միջոցառումը, որը կրում է «Դիմավորենք թռչուններին» անվանումը, մասնակիցներին հնարավորություն է տվել խորացնել գիտելիքները` թռչնատեսակների, նրանց կառուցվածքի, վարքագծի, կենսապայմանների, ինչպես նաեւ առանձնահատկությունների մասին:

Մրցույթի ամենաակտիվ եւ ստեղծագործ մասնակիցները ստացել են մրցանակներ` Երեւանի կենդանաբանական այգու, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, LEGO Հայաստանյան ներկայացուցչի, ինչպես նաեւ հատուկ մրցանակ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: