12:10 | 08.04.14 | Նորություններ | 3974

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր առաջարկը «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդներին

    Այսուհետեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն իրենց մտերիմների համար բաժանորդագրվելու երկու «Հատուկ» փաթեթի:

    «Հատուկ» փաթեթն, 2500 դրամ ամսավճարի դիմաց, տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

    Ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է համապատասխանաբար ըստ «Անձնական» կամ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի համար սահմանված սակագների: