09:27 | 19.03.14 | Նորություններ | 4161

    Մարտի 21-ին Երեւանում կարող եք հանդիպել վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովի հետ

    Մարտի 21-ին Երեւանում հանդիպում տեղի կունենա ռուսաստանյան հայտնի ձեռնարկատեր եւ վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովի հետ: 

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանդիպումը կկայանա «Այբ» դպրոցում ժամը 11:30-ին:

    Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով:

    Սերգեյ Բելոուսովը Acronis ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, Runa Capital-ի ավագ գործընկերը, Phystech Ventures-ի խորհրդականն ու վենչուրային գործընկերը, Parallels-ի տնօրենների խորհրդի նախագահը:

    Հանդիպումը բաղկացած կլինի երկու մասից` Սերգեյ Բելոուսովի «Smart Money for Smart Start-ups»-ի շնորհանդեսից եւ Granatus Ventures-ի կողմից ընտրված հայաստանյան ընկերությունների ստարտափ-գաղափարների շնորհանդեսից:

    Իր ելույթում Սերգեյ Բելոուսովը կանդրադառնա հետեւյալ թեմաներին.

    - Ինչի՞ համար է գլոբալ հավակնություններով ստարտափներին հարկավոր ներդրող, եւ ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել; 

    - Runa Capital ընկերության ներկայացում. գործընկերներ,փորձագետներ, թիմ;

    - Գաղափարից դեպի բիզնես: Ինչպե՞ս է Runa Capital-ը ձեռնարկատերերին օգնում իրական ընկերություններ ստեղծել; 

    - Պորտֆելային ընկերությունների հաջող օրինակները: