13:42 | 18.03.14 | Նորություններ | 3399

ԱրմենՏելը շարունակում է աջակցել վարպետության դասերի անցկացմանը մարզային դպրոցներում

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համատեղ շարունակում են Հայաստանի մարզային երաժշտական դպրոցներում վարպետության դասերի անցկացումը:

Այսօր Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները, ովքեր հանդիսանում են հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Մակար Եկմալյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցում անցկացրեցին վարպետության դասեր։

Այս համերգային ծրագրի շրջանակում մարզային երաժշտական դպրոցների սաների համար վարպետության դասեր եւ համերգներ են կազմակերպվել նաեւ մարտի 13-ին Չարենցավանում եւ մարտի 15-ին՝ Վանաձորում:

Ա. Խաչատրյանի անվան եռյակն, որն այս տարի նշում է իր 15-ամյա հոբելյանը, ներկայացրեց մեծանուն կոմպոզիտորներ Ռախմանինովի, Արենսկիի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ, միայն այս տարվա մարտ ամսին վարպետության դասերին եւ համերգներին այցելել են ավելի քան 500 մարդ, իսկ Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցի թավջութակի դասարանին տրամադրել է վերականգնված թավջութակը։

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունն այս կարգախոսի իրականացման վառ օրինակներից մեկն է։ Երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ եւ գիտելիքներ, ստանում նոր գործիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ մեր օգնությամբ կօգնենք այս երեխաներին իրականացնել իրենց երազանքը եւ դառնալ ճանաչված երաժիշտներ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ա. Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանը ասաց. «Անհրաժեշտ է, որ մայրաքաղաքի արվեստագետները երաժշտական գործունեություն իրականացնեն նաեւ մարզերում։ Ուրախությամբ կարող ենք փաստել, որ կրթաթոշակի արժանացած որոշ երիտասարդների մոտ լուրջ առաջընթաց է նկատվում  եւ նրանք հատուկ ուշադրության են արժանանում մեր կողմից։ Այդ իսկ պատճառով, չնայած Հայաստանից դուրս այս տարվա մեր լուրջ շրջագայության ժամանակացույցին, մենք կշարունակենք ընդլայնել եւ զարգացնել մեր գործունեության այս ոլորտը»:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010 թ-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011 թ-ից ի վեր։