17:46 | 17.03.14 | Նորություններ | 2206

Մարտի 18-ից կդադարեցվեն Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանի լիազորությունները

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 18-ից  կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտոր Արա Ավետիսյանի լիազորությունները:

Նման հրաման է արձակել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հրամանի համաձայն, լուծվելու է 2011 թվականի հուլիսի 25-ին Արա Ավետիսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաեւ Երեւանի պետական ճարտարապետա-շինարարական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում եւ նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները: