14:08 | 17.03.14 | Նորություններ | 3282

«ԱրմենՏել»-ը ֆոտոմրցույթի երկու հաղթողներին կնվիրի Nokia Lumia 720 հեռախոս

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Одноклассники սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված ֆոտոմրցույթ է անցկացնում:

Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգեւատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած եւս 2 մասնակիցներ հետաքրքիր նվերներ կստանան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ապրիլի 1-ը ժամը 00:00-ը ներառյալ հատուկ հավելվածի օգնությամբ մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված նկարը տեղադրել Beeline Armenia էջում։

Մրցույթում կհաղթի 2 լուսանկար. առաջին հաղթող համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Класс, իսկ 2-ը կընտրի լուսանկարիչներից եւ ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։

«Սոցիալական ցանցերում կազմակերպվող մրցույթները մեծ ժողովրդականություն են վայելում մեր օգտատերերի շրջանում։ Առավել քան համոզված եմ, որ հրաշալի եւ գարնանային տոնին նվիրված այս  մրցույթը նույնպես լայն արձագանք է գտնելու», - ասել է «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթը կավարտվի ապրիլի 7–ին. նույն օրը հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Одноклассники ցանցի Beeline Armenia էջում:

Մրցույթի անցկացման պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: