17:27 | 14.03.14 | Նորություններ | 3054

Հատուկ առաջարկ Orange Ինտերնետի բաժանորդների համար

Orange-ն այսօր ներկայացրեց գարնանային հատուկ առաջարկ ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր մինչև ապրիլի 15-ը 12 ամսով կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին, ընդամենը 5000 դրամ ամսավճարով կստանան 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա մոդեմ 1 դրամով:

«Այսօր կրկին ինտերնետ  ծառայությունների օգտատերերի համար ունենք անակնկալ: Մինչև ապրիլի 15-ը բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան բաժանորդագրվել մեր ինտերնետ ծառայություններին մատչելի պայմաններով: Բացի փաթեթում ներառված գերարագ ինտերնետի ծավալից, այս հատուկ առաջարկից օգտվող բաժանորդները ևս կկարողանան գիշերային ժամերին գերարագ ինտերնետն օգտագործել միանգամայն անվճար»,- նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկից կարող են օգտվել նաև Orange Ինտերնետի այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից Orange Ինտերնետի բաժանորդների համար գործում են նոր պայմաններ՝  ավելի մատչելի գներ,  գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալ և Kaspersky հակավիրուսային ու ապահով համացանցի լուծումներից անվճար օգտվելու հնարավորություն: