10:38 | 12.03.14 | Նորություններ | 2374

Մարտի 8-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է շուրջ 30 մլն զանգ եւ SMS

Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6 455 585 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել եւ ստացել են 23 032 948 զանգ` բջջային հեռախոսով:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զանգերի քանակն աճել է 5.81%-ով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 49.39%-ով: