14:01 | 11.03.14 | Նորություններ | 3538
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ ՏՏ ոլորտի 14 հայկական ընկերություն մասնակցում են Հանովերում անցկացվող CeBIT 2014 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Հայաստանը ցուցահանդեսում ներկայացնում են Altacode, Arm Tab Technologies, Essential Solutions, E-Works, Flexible Applications, IX-Tech, Instigate, Instigate Mobile, Instigate Robotics, IU Networks, LynxSEL, Lime Tech, Locator, Lime Tech ընկերությունները:
«Հայկական տաղավար այցելողները կծանոթանան հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի լուծումներին եւ ծառայություններին, կտեղեկանան Հայաստանի մասին` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի», - հաղորդում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունը:
2013 թվականին CeBIT-ին մասնակցել են ավելի քան 4 000 ընկերություններ 70 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 310 հազարը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: