15:05 | 28.02.14 | Նորություններ | 3122

ԱրմենՏել-ը գործարկել է «Նուռ» սակագնային փաթեթը

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) NURCARD-ի հետ համատեղ հայտարարում է բջջային կապի «ՆՈւՌ» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին։

Նոր սակագնային փաթեթը հնարավորություն է ընձեռում MasterCard NurCard քարտապաններին օգտվել Beeline բջջային կապից եւ կուտակել բոնուսային միավորներ Նուռքարտ կուտակային ծրագրի շրջանակում:

«ՆՈւՌ» սակագնային փաթեթի  բաժանորդները յուրաքանչյուր 100 դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր։ Կուտակված բոնուսային միավորները կարելի է փոխանակել NURCARD ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ նվերներով կամ օգտագործել դրանք Beeline բջջային եւ ֆիքսված կապի ծառայությունների համար։

Սակագնային փաթեթի շրջանակում Հայաստանում Beeline բջջային ցանցի հեռախոսահամարներին ելքային  զանգի 1 րոպեի արժեքը 9.99 դրամ է։  Մնացած բոլոր տեղական ուղղություններով ՀՀ եւ ԼՂՀ բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարներին ելքային զանգերի 1 րոպեի արժեքը 24.99 դրամ է։ Մեկ ելքային SMS հաղորդագրության արժեքը բոլոր տեղական ուղղություններով 9.99 դրամ է, իսկ միջազգային ուղղություններով՝ 20 դրամ։

«ՆՈւՌ» սակագնային փաթեթի արժեքը 400 դրամ է, ընդ որում քարտի համար նախատեված ողջ գումարը փոխանցվում է բաժանորդի  հաշվեկշռին։ Միանալ կամ անցում կատարել սակագնային փաթեթին հնարավոր է Beeline վաճառքի եւ սպասարկման ցանկացած գրասենյակում ներկայացնելով MasterCard NurCard բանկային քարտը եւ անձը հաստատող փաստաթուղթ։ Բոնուսային միավորները չեն գործում ռոմինգում եւ ավելացված արժեքով ծառայությունների համար։