14:19 | 28.02.14 | Նորություններ | 4096

Orange-ը ներկայացնում է ինտերնետի նոր պայմաններ

Այսoր Orange-ը ներկայացրեց մի քանի փոփոխություններ իր ինտերնետ ծառայությունների ոլորտում:

Մարտի 1-ից Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդները նախկին 3ԳԲ գերարագ ինտերնետի փոխարեն կստանան 5ԳԲ: Ինտերնետ Հիմա 11000-ի օգտատերերը` 20ԳԲ-ի փոխարեն կստանան 25ԳԲ գերարագ ինտերնետ եւ կկարողանան ընդմիշտ անվճար օգտվել Kaspersky Anti-Virus ծրագրից:

Ինտերնետ Հիմա 9000 սակագնային պլանի ամսավճարը կնվազեցվի  8 000 դրամի` իսկ Ինտերնետ Հիմա 20000 սակագնային պլանի բաժանորդները կվճարեն ամսական 15 000 դրամ, բացի այդ հնարավորություն կունենան մշտապես անվճար օգտվել Kaspersky Internet Security ծրագրից:

«Orange-ը, որպես հայկական շարժական ինտերնետի շուկայում առաջատար դիրք ունեցող օպերատոր, արդեն հասցրել է իր բաժանորդներին ուրախացնել` գիշերային ժամերին գերարագ ինտերնետ առաջարկելով անվճար: Այսօր մեր բաժանորդներին ներկայացնում ենք ինտերնետ ծառայությունների էլ ավելի գրավիչ պայմաններ եւ առավել մատչելի գներ» ,- նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: