16:01 | 27.02.14 | Նորություններ | 3658
Orange-ն երկարացրել է Ռուսաստանի ՄեգաՖոն օպերատորի եւ բոլոր ամրակցված կապի ցանցերի բաժանորդներին 25 դրամ/րոպե սակագնով զանգահարելու առաջարկը: Orange ձայնային ծառայություններից օգտվողները կշարունակեն ձեռք բերել 20 րոպե տեւողությամբ րոպեների փաթեթներ ընդամենը 500 դրամով մինչեւ 2014թ. հունիսի 30-ը:
«Ուրախ ենք, որ այս հատուկ առաջարկը հավանության արժանացավ մեր բաժանորդների կողմից: Այս դրական արձագանքը հաշվի առնելով եւ ռուսական խոշոր օպերատորների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` մեր բաժանորդների համար երկարացրեցինք Ռուսաստան մատչելի սակագնով զանգահարելու հնարավորությունը»,- նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ Orange բաժանորդները կարող են նաեւ զանգեր կատարել ԱՄՆ եւ Կանադա 10 դրամ/րոպե սակագնով` ակտիվացնելով 50 րոպե տեւողությամբ փաթեթն ընդամենը 500 դրամով, իսկ Արեւմտյան Եվրոպայի երկրներ` 50դրամ/րոպե սակագնով` 20 րոպե տեւողությամբ փաթեթներ ձեռք բերելով 1000 դրամով: Orange-ի բաժանորդները հատուկ սակագնով կարող են զանգեր կատարել նաեւ դեպի Սիրիա` 15 րոպե տեւողությամբ փաթեթներ ձեռք բերելով 1000 դրամով:
Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները այս մատչելի սակագներով որակյալ միջազգային զանգեր կատարելու հնարավորությունից կարող են օգտվել` հավաքելով *111*33# Ռուսաստանի րոպեների փաթեթն ակտիվացնելու եւ *111*32# Եվրոպայի րոպեների փաթեթն ակտիվացնելու համար, *111*34# Սիրիայի րոպեների փաթեթն ակտիվացնելու համար կամ անմիջապես «My Orange» բջջային հավելվածից` սմարթֆոնի օգտատեր լինելու դեպքում: Փաթեթում ներառված րոպեները կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում:
Փաթեթում ներառված եվրոպական երկրների ցանկը կարելի է տեսնել այստեղ: