13:28 | 06.02.14 | Նորություններ | 3831
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հայտնել է, որ 2013 թվականին Հայաստանի եւս 612 բնակավայրում հասանելի է դարձել ներբեռնման համար մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանցը:
Dual Carrier HSDPA տեխնոլոգիան ներդրվել էր 2012թ.-ի հունվարին եւ սկզբնական շրջանում հասանելի էր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:
Dual Carrier HSDPA ցանցն ընդգրկում է Հայաստանի 615 (48 քաղաք եւ 567 գյուղ) բնակավայր: 2013 թվականին Dual Carrier HSDPA տեխնոլոգիան շահագործման հանձնվեց Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ՝ Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Վայոց Ձորի բոլոր քաղաքներում:
Այսօրվա դրությամբ, Dual Carrier HSDPA ցանցը գործում է Հայաստանի բնակեցված տարածքի ավելի քան 86 տոկոսում: Առաջիկայում նախատեսվում է այն հասանելի դարձնել երկրի բոլոր բնակավայրերում: