15:17 | 29.01.14 | Նորություններ | 3152

«ԱրմենՏել»–ն առաջարկում է բջջային ինտերնետի Infinity սակագնային փաթեթներ:

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իրավաբանական եւ ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին առաջարկում է բջջային ինտերնետի Infinity սակագնային փաթեթներ:

Շարքի մեջ մտնում են  Infinity 512 եւ Infinity 1024 սակագնային փաթեթները` համապատասխանաբար  512 Կբ/վ եւ 1 Մբ/վ տվյալների փոխանցման արագությամբ։

Infinity սակագնային փաթեթներին միանալիս  Alcatel X300D 3G-մոդեմի գինը կազմում է 100 դրամ։ Infinity 1024 ամսական բաժանորդային վարձը կազմում է 150 դրամ օրական, իսկ Infinity 512 դեպքում` 83.33 դրամ օրական։

«Infinity բջջային ինտերնետը մեր կողմից մատուցվող պարզ եւ հարմար ծառայությունների վառ օրինակ է։ Infinity սակագնային փաթեթը նախատեսված է ակտիվ կյանք վարող բաժանորդների համար, հատկապես դյուրին է պլանշետային համակարգիչներից օգտվողների համար, իսկ նոութբուք կամ նեթբուք օգտագործողները կարող են սիմվոլիկ գումարով ձեռք բերել  USB–մոդեմ»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Infinity սակագնային փաթեթին USB-մոդեմով միանալու արժեքը կազմում է 5000 դրամ, որից 4900 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Առանց USB–մոդեմի ձեռք բերման, SIM-քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, որը նույնպես փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անվճար միանալ Infinity սակագնային փաթեթին։