16:12 | 24.01.14 | Նորություններ | 3242
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Beeline ամենամանկական մրցույթ»-ի հաղթողներին:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ է հանձնել մրցույթ-ի հաղթողներին։
Երեւանի բնակիչ ութամյա Լիլի Խաչատրյանը, ում աշխատանքը ճանաչվել էր լավագույնը լուսանկարիչներից եւ ԱրմենՏել-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, պարգեւատրվեց Samsung GT-I9192 հեռախոսով: Լիլիթի աշխատանքը հետագայում կօգտագործվի ընկերության գովազդային նյութերում։
Տասնամյա Հովհաննես Ավետիսյան, ով նույնպես բնակվում է մայրաքաղաքում, հավաքել էր առավելագույն թվով քվե 42 մասնակիցների շրջանում եւ որպես մրցանակ ստացավ Samsung GT-I9192 հեռախոս։ Մրցույթին մասնակցած եւս 20 լուսանկարի հեղինակներ արժանացան խրախուսական մրցանակների:
«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին եւ հաղթողներին, քանի որ ներկայացված բոլոր աշխատանքները շատ գեղեցիկ են եւ յուրօրինակ։ Անչափ տպավորված եմ երեխաների նկարներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են յուրահատուկ ստեղծագործական մոտեցում եւ վառ երեւակայություն։ Ուրախ եմ, որ մեր գովազդային նյութերում կընդգրկվեն տաղանդավոր երեխաների գաղափարները», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: