18:08 | 22.01.14 | Նորություններ | 3706

ԱրմենՏել-ի բաժանորդները շահեցին բնակարան եւ ավտոմեքենա

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) այսօր պարգեւատրել է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողներին։ 

«Ֆորտունա» վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ երկսենյականոց բնակարան Երեւանում շահել է Երեւան քաղաքի բնակիչ Ս. Ղազարյանը, իսկ երկրորդ մրցանակին՝ Hyundai Tucson ix35 ավտոմեքենային արժանացել է Գ. Մարգարյանը։

Ընկերության բաժանորդները շահել են նաեւ ուղեգիր 2 անձի համար դեպի Դորտմունդ՝ Բունդեսլիգայի խաղերից մեկին ներկա լինելու համար, Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվի դասընթացին մասնակցության հավաստագիր եւ MacBook Pro նոութբուք։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին, ովքեր մասնակցեցին այս խաղարկությանը եւ շնորհավորել շահողներին: Լինելով սոցիալապես պատասխանատու եւ հոգատար ընկերություն` մենք փորձում ենք մարդկանց կյանքը ավելի լավը դարձնել»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ֆորտունա» վիճակախաղն անց էր կացվել 2013թ. սեպտեմբերի 19-ից մինչեւ 2014թ. հունվարի 7-ը։ Բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն անվճար միանալով վիճակախաղին եւ լիցքավորելով բջջային հեռախոսի հաշվեկշիռը, հնարավորություն էին ստանում շահելու վերոնշյալ նվերները։