13:16 | 22.01.14 | Նորություններ | 877

    2014 թ-ին հողատարածք կհատկացվի «Քենդլ» նախագծի իրականացման համար

    ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ասել է, որ «Քենդլ» նախագծի իրականացման համար հողատարածքի տրամադրման հարցը կլուծվի այս տարվա ընթացքում:

    Նրա խոսքով, մոտ ապագայում կառավարությունը կընդունի համապատասխան որոշում:Նախագծի համաձայն, 20 հեկտար հողատարածք կհատկացվի Աբովյան քաղաքի մերձակայքում:

    Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Ստեմֆորդի SLAG կենտրոնների եւ Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: