11:54 | 22.01.14 | Նորություններ | 5207
Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 25-ին, ժամը 11.00-ին Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն եւ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կկազմակերպեն «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում:
«Բաց դռների օրը» կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Աքյան» արվեստի սրահում։
Միջոցառումը հնարավորություն կընձեռի հանդիպելու UWC Հայաստանի ներկայացուցիչներին, «UWC Դիլիջան»-ի տնօրեն Ջոն Փադըֆութին եւ դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին։
Ջոն Փադըֆութը եւ Վերոնիկա Զոնաբենդը, ինչպես նաեւ UWC Հայաստանի անձնակազմի այլ ներկայացուցիչներ կպատասխանեն UWC դպրոցներին, այդ թվում` «UWC Դիլիջան»-ին վերաբերող բոլոր հարցերին, ինչպես նաեւ կներկայացնեն ընդունելության կարգը։
«UWC Դիլիջան» դպրոցը դռները կբացի ս.թ. կհանձնվի սեպտեմբերին` ընդունելով առաջին 90 աշակերտներին, որոնցից 10 Հայաստանից կլինեն: UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով:
Եւս 11 հայաստանցի երեխաներ հնարավորություն կունենան սովորել UWC-ի համակարգի այլ երկրների քոլեջներում` Իտալիայում, Ուէլսում, Հոնգ Կոնգում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:
UWC համակարգում եւ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորելու հայտերը լրացվում են առցանց` www.am.uwc.org կայքում: ՀՀ քաղաքացիների համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014 թ.-ի փետրվարի 17-ն է։
Միջոցառման էջը «Ֆեյսբուք» ցանցում` https://www.facebook.com/events/278199482330141/:
Հայաստանում UWC-ի էջը «Ֆեյսբուք» ցանցում` https://www.facebook.com/UWCArmenia: