16:32 | 20.01.14 | Նորություններ | 3099

Հայտնի են Orange-ի հետ Փարիզ մեկնողները

Այսօր հայտնի են դարձել «Մեկնեք Փարիզ իրար հետ» առաջարկի հաղթողները, ովքեր 2013թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2014թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ակտիվացրել են 1000-րդ Orange «Իրար հետ» փաթեթը:

Երեւանի բնակիչներ Գարիկ Հարությունյանը եւ Ալինա Ավետիսյանը Orange-ի կողմից կստանան Փարիզ մեկնելու եւ այնտեղ շաբաթ եւ կիրակի օրեր անցկացնելու հնարավորություն: Ուղեգիրը կներառի օդանավի տոմսեր, ինչպես նաեւ` հյուրանոց Փարիզում:

«Orange-ը սիրում է իր բաժանորդներին անակնկալներ մատուցել եւ այսօր հատուկ ուրախությամբ հանձնում ենք այս յուրահատուկ նվերը, որը մեր այս երկու բաժանորդների համար 2014 թվականի շատ հետաքրքիր սկիզբ կհանդիսանա», - ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նրանք, ովքեր Orange-ին կմիանան մինչեւ փետրվարի 15-ը եւ կակտիվացնեն Orange «Իրար հետ» փաթեթն իրենց ընկերների կամ ընտանիքի անդամների հետ (2-4 անդամներով), ամբողջ տարին իրար հետ կխոսեն անվճար:

Իրար հետ անվճար խոսելու առաջարկը գործում է կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդների համար, ովքեր կարող են փաթեթում ներառել նաեւ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական ծառայություններից օգտվող բաժանորդների:

Orange «Իրար հետ» փաթեթ ստեղծելու կամ նոր անդամ հրավիրելու համար անհրաժեշտ է հավաքել *140#: