14:40 | 15.01.14 | Նորություններ | 3788
ԱրմենՏել ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) սոցիալական ծրագիր է իրագործել Արմավիրի մարզի Երվանդաշատ սահմանամերձ համայնքի երեխաների համար։
ԱրմենՏել, Mothercare եւ Promoto ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Երվանդաշատ եւ համայնքի մինչեւ 10 տարեկան բոլոր երեխաներին նվիրել են խաղալիքներ եւ հագուստ, իսկ համայնքի գրադարանին` հայկական պատմության եւ արվեստի մասին նոր գրքեր։
«Հայաստանում սահմանամերձ գյուղերի աջակցությանն ուղղված ծրագիրն առաջինն էր, որ իրականացվեց իմ ղեկավարության ժամանակ: 2013 թվականի հուլիսին մենք օգնեցինք Չինարի գյուղի երեխաներին, իսկ հիմա մեր ուշադրության կենտրոնում է Երվանդաշատ գյուղը: Մենք հպարտ ենք, որ կարողացանք օգնել այս համայնքում ապրող բոլոր երեխաներին»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Promoto ընկերության հետ համագործակցության շրջանակում 2013 թվականի հուլիսին Չինարի գյուղի ավելի քան 50 աշակերտներ այցելեցին Երեւան: Նրանք հյուրընկալվեցին մանկական եւ զվարճանքի տարբեր կենտրոններում, եղան «Beeline կապի թանգարանում», ծանոթացան օպերատորների աշխատանքին հաճախորդների սպասարկման կենտրոնում: