16:07 | 13.01.14 | Նորություններ | 3380

Ամանորին Beeline ցանցը սպասարկել է մոտ 15 մլն զանգ

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանաքանիշ) տեղեկացրել է, որ ինչպես Ամանորի գիշերը, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված եւ ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:

2013թ. դեկտեմբերի 31-ին եւ 2014թ-ի հունվարի 1-ին Beeline բջջային ցանցը սպասարկել է մոտ 14.7 մլն ելքային եւ մուտքային զանգ։ Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցում ուղարկված եւ ստացված SMS հաղորդագրությունների քանակը կազմել է ավելի քան 1.2 մլն։

2013թ. դեկտեմբերի 31-ի եւ 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ ընկերության արտաքին կապուղիներով փոխանցվել է ավելի քան 347 ՏԲ ծավալով տվյալ, իսկ տոների ընթացքում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ, Beeline բջջային ցանցի եւ լայնաշերտ ինտերնետի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 1.5 ՊԲ ինտերնետ տրաֆիկ։ Համեմատության համար նշենք, որ, էլեկտրոնային Վիքիպեդիա հանրագիտարանի տվյալների համաձայն, Яндекс.Փոստում պահպանվող նամակները զբաղեցնում են 10 ՊԲ ծավալ։