17:19 | 24.12.13 | Նորություններ | 968

2014-ին Microsoft-ն ավելի շատ կաջակցի ՓՄՁ-ներին

2014 թվականին Microsoft-ը մտադիր է ավելի շատ աջակցություն ցուցաբերել ՀՀ ՓՄՁ-ներին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

“Այդ ընկերություններն իրենց բիզնեսի համար գրեթե չեն օգտագործում ՏՏ ոլորտի առավելությունները, համապատասխան համակարգեր, էլեկտրոնային փոստեր եւ կայքեր չունեն”,- ասել է նա:

Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ ընկերության համար նաեւ կարեւոր է սերտացնել համագործակցությունը կառավարության հետ՝ տեխնոլոգիաների եւ բիզնես տեսանկյունից:

Ամփոփելով անցնող տարին՝ Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ 2013 թվականը հերթական հաջող տարին էր Հայաստանի ՏՏ ոլորտի համար: