17:40 | 21.12.13 | Նորություններ | 1114

Վարչապետն այցելել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» մրցույթ-փառատոնը

Այսօր Երեւանի «Զվարթոց»  օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք  2013»  նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթ-փառատոնը:

Մասնակից թիմերը 24 ժամում կմշակեն եւ ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները եւ առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք  2013»
եւ ծանոթացել է թիմերի մասնակիցների նորարական գաղափարներին ու նախագծերին:

Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլեւ փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաեւ ստանալ մրցանակներ, համագործակցության եւ ներդրումների լայն հնարավորություն:

Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների եւ թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:

«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013»  նորարար գաղափարների եւ ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ: