17:34 | 19.12.13 | Նորություններ | 3756

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է իր նոր SOS ծառայությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն մշտապես տեղեկանալու իրենց մտերիմ կանխավճարային բաժանորդի քարտի վավերականության ժամկետի եւ հաշվեկշռի մասին եւ, հնարավորության դեպքում, վերալիցքավորելու այն:

SOS ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել հարցման հրահանգ, որի մեջ նշվում է կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը եւ այն գումարի չափը, որին հասնելու մասին բաժանորդը ցանկանում է տեղեկանալ:

Հարցման հրահանգը պետք է ուղարկել *155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*գումարի չափը# (օրինակ՝ *155*093298888*200#) ձեւաչափով:

Կանխավճարային բաժանորդը տեղեկացվում է, որ իր քարտի հաշվեկշռի եւ վավերականության ժամկետի վերաբերյալ հաղորդագրության ստացման հարցում է ուղարկվել, եւ ինքն է որոշում՝ հաստատել հարցումը, թե` ոչ:

Հարցումը հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել *155*հարցումն ուղարկած բաժանորդի հեռախոսահամարը# հրահանգը:

Ծառայությունը տրամադրվում է անվճար: